«Մանհութ» թայֆունը հասել է Ֆիլիպիններ․ 800 հազար մարդ տարհանվել է
Հզոր «Մանհութ» թայֆունը հասել է Ֆիլիպինների ափերին: Ավելի քան ութ հարյուր հազար մարդ տարհանվել է աղետի վայրից: Քամու արագությունn ավելի քան 50 մետր վայրկյան է:
«Մանհութ» թայֆունը կարող է ամենահզորը լինել վերջին տասնամյակներում:
Տեղի իշխանությունները դադարեցրել են շրջանում գործող բոլոր պետական ու մասնավոր հաստատությունների գործունեությունը, առաջիկա ժամերին սպaսվում է թայֆունի առաջին հարվածn ափերին: