«Կրակողը ներքին զորքերից չէր, հատուկջոկատային էր և կրակում էր ավտոմատից»․ ի՞նչ են խոսում Մարտի 1-ի ականատեսները (տեսանյութ)
Այն, որ երեկվա աղմկահարույց ձայնագրությունից հետո մարտի 1-ը սկսեց նոր թափ ստանալ, դա պարզից էլ պարզ է։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցության մասին խոսեց նաև ՊՆախարար Դավիթ Տոնոյանը։ Հատկանշական է, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի մամուլի ասուլիսի ժամանակ խոսվեց նաև Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կրակոցների ու կիրառված զենքի մասին։
NEWSPRESS.am-ը մի քանի անգամ իր ընթերցողին ներկայացրել է 2008 թվականի Մարտի 1-ի մասնակիցների պատմությունները։
Ներկայացվող տեսանյութում NEWSPRESS.am-ը զրուցել է Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի դիմացի շենքում բնակվող բնակիչների հետո, ովքեր մասնակցել են, տեսել ու հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից։
Մանրամասները՝ տեսանյութում.