«Հրապարակ». ԵԽԽՎ-ն Հայաստանում մոնիտորինգ է սկսում՝ «քաղաքական հետապնդումների կապակցությամբ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում։
Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար։ Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպիսի Հայաստան է ժամանելու։ Արփինե Հովհաննիսյանը քննարկումների ժամանակ ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, ազատ խոսքի դեմ կիրառվող բռնաճնշումները, ՀՀ երկրորդ նախագահի, նախկին այլ պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը։
Ի դեպ, հիշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, և եթե հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը պատրաստ է նաև խնդրի առնչությամբ բանաձևերի նախագծեր շրջանառել և ընդունել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: