Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Զինուժին» (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն և առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունը էականորեն մեծացնել։ Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի և դրա անդամ պետությունների միջև փոխադարձ պարտավորություններին:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ։ Առաջինը՝ արձանագրել պրոբլեմի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նրա անդամ երկրների առաջ»,- ասել է Փաշինյանը: