«Հայոց աշխարհ». ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պաշտոնանկ կարվի. Փաշինյանի թիմում կադրային բազում խնդիրներ կան
«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսեւորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձեւական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:
Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին եւ այս ընթացքում իրականում որեւէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ օգտակար աշխատանք չի իրականացրել:
Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն եւ ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում