Ծարավ աղբյուրի փողոցը՝ «հավերժական» կոյուղաջրի ու աղբի մեջ (տեսանյութ)
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ծարավ աղբյուր» փողոցն իսկապես մաքրության «ծարավ է»։ Նախ՝ այս փողոցում դրված աբամանները տևական ժամանակ կարող են չդատարկվել՝ գարշահոտություն տարածելով տարածքում։ Բայց եթե աղբահանության խնդիրը կարելի է հատկապես այս օրերին բարդել «Սանիտեք» ընկերության վրա, քանի որ ամբողջ քաղաքում նրա անգործությունն ակնհայտ է, ապա կոյուղագծերի կարգավորման հարցն ամբողջությամբ վերագրվում է վարչական շրջանի աշխատակազմին։
NEWSPRESS.am-ը անդրադարձել է փողոցի թե՛ աղբահանության, թե՛ կոյուղաջրերի խնդրին։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի լրատվական բաժնից անգամ արձագանքել են, թե իբր մեր հրապարակումը ժամանակավրեպ է, և կոյուղագծերի հարցը վաղուց լուծված է՝ կոյուղաջրերը մաքրված են․․․
Այժմ, առանց մեկնաբանության, ներկայացնում ենք տեսանյութ, որը մեր թղթակիցը նկարել է օգոստոսի 31-ի առավոտյան։
Հավելենք միայն, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն մեկ շաբաթ։