«Թող կա՛մ ինձ վերականգնեն աշխատանքում, կա՛մ թոշակ տան»․ ոստիկանության նախկին աշխատակից (տեսանյութ)
Կապանի բնակիչ Աշոտ Մկրտչյանը ոստիկանության նախկին պաշտոնյա է։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, որ 2016 թվականի օգոստոսի 19-ին իրեն ապօրինաբար ազատել են աշխատանքից՝ բժիշկների սխալ բուժումների ու եզրակացության հիման վրա։
Նախկին ոստիկանի՝ աշխատանքից ազատման հրամանի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի այն հոդվածը, որով ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա։
Այժմ Աշոտ Մկրտչյանը պահանջում է կա՛մ վերականգնել իրեն աշխատանքում, կա՛մ իրեն հատկացնել հասանելիք թոշակը։
«Թող ստուգեն, եթե ես պիտանի չեմ ու չեն կարող աշխատանքում վերականգնել, ուրեմն թող թոշակ նշանակեն, թե չէ ինձ ասում են՝ հոգեկան հիվանդ ես ու ծեծում ես երեխաներիդ ու կնոջդ. չկա նման բան»,- հուզվելով ասում է Աշոտ Մկրտչյանը և հավելում, որ իր խնամքին ունի չորս անչափահաս երեխա կա։
Մանրամասները՝ տեսանյութում