Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին (տեսանյութ)
Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել հայազգի պատգամավոր Կարո Փայլյանին, ով մասնակցել է բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ Գալաթասարայի հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել:
«Շաբաթ օրվա մայրերի» բողոքի ակցիային մասնակցելու համար Գալաթասարայի հրապարակ են գնացել նաև Կարո Փայլանը և ընդդիմադիր այլ պատգամավորներ։
Ոստիկանները բռնությամբ հեռացրել են բողոքի նստացույցին մասնակցող կանանց, որից հետո սկսել են ձերբակալել հրապարակից չհեռացող մասնակիցներին։
Կարո Փայլանին ևս փորձել են կալանավորել, սակայն նա բղավել է, որ պատգամավոր է և նրան բաց են թողել: Թեև Կարո Փայլանը ոստիկաններին հորդորել է ծայրահեղ միջոցների չդիմել, սակայն ոստիկանները հակադարձել են, թե ինչ ուզեն՝ կանեն:
Մանրամասները՝ տեսանյութում.