Ողբերգական դեպք Ուֆայում․ 4 տղամարդ ողջ-ողջ այրվել է փայտե տան հետ միասին
Բաշկիրիայի իրավապահ մարմինները պարզել են Ուֆայի երկրամասի Կալինինսկու շրջանում տեղի ունեցած խոշոր հրդեի առաջացման հանգամանքները, ինչի պատճառով եղել են մարդկային զոհեր։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում է երկրի քննչական ծառայության պաշտոնական կայքը, փայտե տնակում հրդեհը բռնկվել է օգոստոսի 25-ի գիշերը։ Տարածքի բնակիչներից մեկը նկատելով հրդեհը զանգահարել է փրկարար ծառայություն։ Երբ փրկարարները հասել են դեպքի վայր, այնտեղ մոխրի մեջ հայտնաբերել են 4 մարդու մարմնի մնացորդները։
Մահացածների ինքնությունները պարզվում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր 4 զոհերը տղամարդիկ են։ Տան տերերը եղել են 71 և 50 ամյա տղամարդիկ, իսկ նրանց հյուր են եկել հայր ու որդի՝ 41 և 13 տարեկան։ Հաղորդվում է նաև, որ հայրն ու որդին տան տերերին հյուր են եկել նոր տուն կառուցելու համար։
Հրդեհի առաջացման պատճառներից է նաև հոսանքի լարերի կարճ միացումը։ Դիակների հայտնաբերման վայրում կատարվում է նախաքննություն։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։