Ձեզ տեսած պահեք, որ եկողը հասկանա՝ եկել է աշխարհի ամենահին երկիրը
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությանն ու նրա հանդեպ Հայաստանի իշխանության ցուցաբերած վերաբերմունքին:
Պեպանյանը մասնավորապես գրել է.
«ՁԵԶ ՏԵՍԱԾ ՊԱՀԵՔ
Ձեզ տեսած պահեք: Ժամանակին, երբ ձեր թագավորին օտարները գալիս խնդրում էին իրենց էլ կառավարել արդար օրենքներով, այդ տիկնոջ նախնիները հողափոր խորշերում էին ապրում: Ձեզ այնպես պահեք, որ եկողը հասկանա, որ եկել է աշխարհի ամենահին երկիրը, և ոչ թե Տանզանիա»: