«Արայիկ Հարությունյան ջան, թեման խիստ անձնական չի...»
Լալա Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էսօր դպրոցում վճարեցի ու վերցրեղի տղայիս դասագրքերը։
Հասկացա, որ դասգրքերի խիստ պակաս կա։
Բայց չհասկացա, թե առաջին պլանում փռված 2014 թվականին լույս տեսած այս աղբակույտերով տղաս ոնց ա դաս սովորելու ու ինչու՞ պիտի ծնողը վճարի իր դարն անցած զիբիլի համար։
Ոնց հասկացա, տնօրենից ու գրադարանավարուհուց ոչինչ կախված չի՝ կա գրքի քանակ ու ըստ էդ քանակի գումար պիտի մուծեն։
Ու ես էս վիճակում գտնվող 3 գրքի համար վճարել եմ, որովհետև եթե չվերցնեի՝ սրանցից էլ կզրկվեի։