ԱՍՈւԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Գծանշումներ, լուսացույցներ. վարորդներին անհանգստացնող խնդիրներ
Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կանցկացվի ասուլիս, որտեղ հյուրերը կխոսեն գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ:
Հասարակական ու մասնավոր տրանսպորտի մեքենավարները դժգոհում են երթևեկության կանոններից. ասֆալտի գծանշումները գունաթափված են կամ կիսամաշ, լուսացույցները՝ թաքնված ծառերի հետևում, իսկ խցանումները դարձել են սովորական ու վթարային իրավիճակներն անխուսափելի են:
Թեմայի շուրջ կխոսեն՝ փաստաբան Անի Հալույանը, «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը և «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: