«Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք». Փաշինյանը ծիծաղել է թոշակառուների խնդրանքի վրա
Օգոստոսի 10-ի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում։ Նա եղել է Նոյեմբերյանում և հանդիպել բնակիչների հետ։
Սիրելի և ընտրված վարչապետի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն անկեղծացել են իրենց խնդիրներով։ Իսկթոշակառու մի տղամարդ նկատեց, որ թոշակները շատ քիչ են և դրանք վերանայել է հարկավոր։
«Տարիներ շարունակ թոշակները չեն բարձրանում»,-ասաց նա:
Փաշինյանը հարցրեց, թե որքան թոշակ է ստանում նա:
«44 հազար դրամ եմ ստանում, լույսի, գազի փողը տալիս ենք, տակը պիվա խմելու փող չի մնում»,-պատասխանց թոշակառու տղամարդը։
Ի պատասխան թոշակառու բարձրացրած խնդրին, Փաշինյանն իր պատկերացմամբ հումոր արեց․
«Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք»,-ծիծաղելով ասաց նա։