Կառավարությունում վախենում են․ լրագրողների տեղաշարժը սահմանափակել են (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարությունը փակել է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը փորձում էր բացատրել լրագրողներին, որ պատճառը շենքի «վտանգված» անվտանգությունն է և հարկավոր է վերադառնալ նախկին ռեժիմին։ Նա նաև նկատեց, որ այն, որ մինչ այս թույլատրվել է՝ խախտվել է անվտանգության ռեժիմը։
«Շենքի անվտանգության ծառայությունն է որոշել, շենքի պահպանության ռեժիմը օրենքով չի որոշվում, որոշում է անվտանգության ծառայությունը»,- ասաց մամուլի խոսնակը:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք տեղյակ է Փաշինյանը այս իրավիճակին։ Թեև մյուս կողմից էլ վարչապետի խոսնակի հանդիպումը լրագրողների հետ, այդ հարցի սպառիչ պատասխանն էր։
Մանրամասները՝ տեսանյութում