Շունչ, որ պահպանում է Քանաքեռի պատմությունը․ ինչպիսին է ժամանակակից Քանաքեռը (ֆոտոշարք)
Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր գյուղերից է, որի մասին 1-ին անգամ հիշատակվում է Հաղարծինի վանքի 1206 թվականի հին արձանագրության մեջ։ Քանաքեռի ինքնօրինակ բնությունն իր անջնջելի հետքն է թողել ոչ միայն Աբովյանի ստեղծագործության, այլև բնավորության խառնվածքի վրա։
Զարմանալի է հնչում, սակայն ժամանակին Քանաքեռն ունեցել է զարմանահրաշ ու գեղեցիկ բնություն, ինչը չի կարելի ասել ժամանակակից Քանաքեռի մասին։
Գյուղը կառուցվել է բլրի հարթ գագաթին, նրա հարավային ու արևմտյան լանջերին, անջրդի տարածքում։ Հատակագիծ չի ունեցել, տները կառուցվել են առանց պլանի, իրար շատ մոտիկ, փողոցները ծուռումուռ, նեղ, առանց սալահատակի։ Այդ ծուռումուռ փողոցները, փոքր ու առանց հատակագծի տները պահպանվում են մինչ օրս։
Քանաքեռի հին տները տեսնելիս տպավորություն է, որ այս տարածքում ոչինչ չի փոխվել, պահպանվել են փոքրիկ խրճիթները, մարդկանց բնավորությունն ու դիմագծերը։
NEWSPRESS.am-ը շրջել է Քանաքեռում, տեսել ու իր ընթերցողին է ներկայացնում լուսանկարներ, որոնցում պահպանվում է Քանաքեռի պատմությունը։