Խաչատուր Աբովյանի ջութակը, օրորոցն ու իրերը․ որտե՞ղ է ապրել հայ մեծանուն գրողը․ (ֆոտոշարք)
Հայ գրականության ամենալուսավոր ու առեղծվածային կերպարներից մեկը՝ Խաչատուր Աբովյանը, մինչ օրս շարունակում է բացահայտել ստեղծագործական ու կենսագրական նոր շերտեր։
Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք է թողել։ Այս ամենից զատ, Աբովյանի ստեղծագործությունում իր ուրույն տեղն ունի Քանաքեռը։ Բավական է գնալ Քանաքեռ ու պարզ կդառնա, որ այդ բնակավայրը շարունակում է պահպանել իր պատմությունը, նեղլիկ ու մութ փողոցները, փոքր խրճիթներն ու պատմամշակութային կոթողները։
Քանաքեռում է գտնվում նաև Խաչատուր Աբովյանի տունը, որտեղ պահպանված են գրողի իրերը, օրորոցը, որտեղ նա մեծացել է, ինչպես նաև նրան առնչվող շատ իրեր։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է բացառիկ ֆոտոշարք Խաչատուր Աբովյանի տուն- թանգարանից։