Հայաստանում կա՞ն ստրուկներ. միջազգային փորձագետը պարզաբանում է (տեսանյութ)

Walk Free Foundation կազմակերպությունը ներկայացրել է ամենամյա հաշվետություն, որտեղ նշված է, թե Հայաստանում կա 16.000 ստրուկ։
Թե ինչ հիմքերով է նման թիվ արձանագրել Walk Free Foundation-ը, ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող, միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը դժվարանում է ասել, սակայն վստահեցնում է, որ Հայաստանում ստրուկներ չկան։
Փորձագետն այդ մասին հայտարարեց «Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա, իհարկե, չի ժխտում, որ Հայաստանում կան հարկադիր աշխատողներ, վաղաժամ ամուսնություններ, թրաֆիքինգ, բայց վստահեցնում է, որ ստրկությունն այդ կատեգորիայի մեջ չի մտնում։
«Ստրկությունն այն է, երբ մարդու նկատմամբ սեփականություն է ձեռքբերվում․ նրա հետ կարող են անել այն, ինչ ուզում են՝ վաճառել, աշխատեցնել: Ստրկության ձևերն այսօր պահպանվում են, կան, բայց չի կարելի ասել, որ Հայաստանում կա ժամանակակից ստրկություն՝ աբսուրդ է»,- ասում է Գյուլնարա Շահինյանն ու հավելում, որ այս խնդրին պետական մակարդակով պետք է պատշաճ արձագանք տալ, քանի որ այն զրպարտություն է և գցում է երկրի վարկանիշը։
Մանրամասները՝ տեսանյութում․