«Այս պահին անունը չեմ էլ հիշում». ՀՔԾ պետը՝ Սերժի Վաչոյի գրավը մուծողի մասին
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր, թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն անձամբ չի մուծել մեկ մլրդ դրամի գրավը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին՝ պարզե՞լ են, թե որտեղից Վաչագան Ղազարյանին 1 մլրդ դրամ, որը վճարել և ազատ է արձակվել, Խաչատրյանը պատասխանեց. «Նա չի մուծել, այլ մարդ է մուծել, ինչ-որ հայտնի անուն չի, այս պահին անունը չեմ էլ հիշում»,- ասաց ՀՔԾ պետը՝ ձեռնպահ մնալով անուններ հնչեցնելուց:
«Եկեք կոնկրետ անուններ չտամ»,- ասաց Խաչատրյանը: