«Զարուհի, քաղաքապետ». Փոստանջյանի կողմնակիցները իրենց կոչով հավաքվել են քաղաքապետարանի դիմաց
Երևանի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված այսօրվա նիստում քննարկվում է քաղաքապետի ընտրության հարցը:
Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետի միակ թեկնածու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համակիրներն ու կողմնակիցները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Նրանք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, կոչ են անում ավագանու անդամներին անպայման ընտրել Զարուհի Փոստանջյանին, քանի որ միայն նա է արժանի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից 3 օր անց անցկացված նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին: