Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ) Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել ենԱվտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն Անակնկալ կա Սամվելի գործով, հանրությունն էլ կիմանա, օբյեկտիվ դիտորդի կասկածը կվերանա․ Մելիքյան (տեսանյութ) Արցախից խաղաղապահների շտապ դուրս գալը կարող է կապված լինել Ադրբեջանում սպասվող զարգացումներով․ Դանիելյան Սամվել Վարդանյանի խոշտանգումը բեսպրեդել ա ու էս խուժանների կողմից ձեռնոց՝ նետված ժողովրդին (տեսանյութ) Դատարանը քննում է խոշտանգված Սամվել Վարդանյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն. Ոսկանյան Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված հաշվեհարդար է. ՀԱԿ Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասինՍամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե«Նահապետի» վախճանը. Անդրանիկ Թևանյան45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին էԱրմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ ԿասունԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին «Ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը «90 %-ով գարանտիա եմ տալիս» է տվելՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

Մենք Կաթողիկոս չունենք

Այսօր մի խումբ երիտասարդներ մուտք են գործել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն՝ պահանջելով Գարեգին Բ Կաթողիկոսի հրաժարականը։

Ցուցարարները պահանջում էին, որ ցուցադրվի Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որը, ըստ իրենց տեղեկությունների, վաճառվել է: Ցուցարարների պնդումներին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ այն չի վաճառվել, պարզապես մի կտորը նվիրվել է ռուս քաղաքապետի, այնուհետև մասունքի անվնաս լինելու մասին հայտարարություն տարածվեց: Մի խոսքով՝ մեկը մեկին հերքելուց չհասկացանք՝ հիմա ինչ վիճակում է այդքան արժեքավոր մասունքը, վնասվա՞ծ է այն, թե ̀ ոչ:

Լուրն իսկապես ցնցեց հավատացյալ ժողովրդին. մարդիկ, ովքեր պաշտում են եկեղեցին և եկեղեցու հետ կապված ամեն ինչ, հիասթափություն են ապրում, մի՞թե իր սպասավորներով հանդերձ այդքան եղկելի է այն եկեղեցին, որին իրենք կուրորեն հավատում են, մեղքերի թողություն խնդրում:

Ստացվում է՝ վերջին շրջանի բացահայտումներն ազդում են մարդկանց հոգեբանության վրա, չի մնում մի ոլորտ, որը սուրբ մնա: Այսպես ̀ Մանվել Գրիգորյանը ոտնատակ արեց բանակը, Արա Վարդանյանը՝ օգնության գաղափարը, Գարեգին Բ-ն էլ՝ եկեղեցին, դե, իսկ կառավարական և բիզնես ոլորտը Հայաստանում վաղուց անվանարկված էր: Թե ինչ կպարզվի հետո, թե ով որ հարցում ինչքանով է մեղավոր՝ հարցի մյուս կողմն է. էականն այն սկզբնական ինֆորմացիան է, որը կայծակնային արագությամբ լցվում է մարդկանց տներ:

Եկեղեցու շուրջ կատարվող այս լարված պրոցեսները պարզապես հեղինակազրկում են հոգևոր կառույցը և գուցե նաև աղանդավորների համար ճանապարհ բացում, բայց դա չի նշանակում, որ պետք է լռել անարդարության առաջ:

Եթե սուրբ մասունքը վնասված չլիներ, կարծում ենք, առանց հապաղելու եկեղեցին այն ի ցույց կդներ, գուցե նաև եպիսկոպոսական ժողով լիներ կամ այլ մասնագիտական կառույց, որը կկարողանար գնահատել մասունքի վնասվածության աստիճանը: Դա չեղավ: Ինչո՞ւ՝ որովհետև Կաթողիկոս ունենք, որը երբեք էլ իր հոտի կողքին չէ, և այսօր էլ իրեն վեր է դասում և տարածված տեղեկություններին անձամբ մեկնաբանություն տալ չի ցանկանում: Սա թերևս Կաթողիկոսի դեմ ընդվզման աճի պատճառներից մեկն է, այս պահվածքն է, որ հիմք է դարձել հասարակություն- եկեղեցի, Կաթողիկոս կապի վերացման:

Այս մթնոլորտում մենք չունենք Կաթողիկոս, որովհետև նրան չենք տեսնում, չենք լսում, չենք շփվում իր հետ, միայն գիտենք՝ կա մեկը, ով թանկարժեք նվերներ է տալիս և նույնքան թանկարժեք նվերներ էլ սիրում է ստանալ և բաժին չհանել իր հոտին: Ինչպես դա եղավ ազգային բարերար, ռուսաստանաբնակ ոսկերիչ և գործարար Գարուն Քոչարյանի նվերի հետ: Բոլորս ենք հիշում, որ Քոչարյանը Կաթողիկոսին նվիրեց մի գավազան, որը յուրահատուկ է եւ բաղկացած է 5 կգ ոսկուց, նաեւ թանկարժեք այլ քարերից:

NEWSPRESS.am