Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.
Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,-ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: