Սամվել Բաբայանն ու մյուսներն ազատ արձակվեցին կալանքից
Վճռաբեկ դատարանն այսօր որոշեց բավարարել մի խումբ պատգամավորների ներկայացրած երաշխավորության մասին միջնորդությունը. «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանն ազատ արձակվեցին։
Հիշեցնենք, որ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ:
Սամվել Բաբայանին ազատ արձակելու՝ դատարանի որոշումը կիրագործվի, երբ դատարանին ներկայացվի 11 պատգամավորից յուրաքանչյուրի կողմից 500 հազարական դրամ գրավի անդորրագրերը։ Անդորրագրերը ներկայացնելուց հետո, Սամվել Բաբայանն ազատ կարձակվի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։