Իրանք ինչքա՞ն արյուն են թափել. հաշմանդամություն ունեցող ազատամարտիկը՝ Մանվել Գրիգորյանի մասին (տեսանյութ)
«Պայքարում ենք Մանվել Գրիգորյանի կլանի դեմ»,- այսօր՝ Էջմիածին քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը, մականունը՝ Ռեմբո։
«Բոլորս լավ ենք հիշում, որ որոշ ժամանակ առաջ նախագահին ասում էր՝ «չագուչն էլ ա քո ձեռը, մեխն էլ ա քո ձեռքը, նալն էլ ա քո ձեռքը, ինչքան կուզես՝ մխի»։ Էդ ու՞մ ա մխում։ Իրա արյունն ա կարմի՞ր, մերը կարմիր չի՞։ Էդ ո՞նց ա՝ ինքը կարա ամիսը մեկ թռնի Ֆրանսիա, արյունը փոխի, իսկ մեր տղերքը... Մի քանի օր առաջ Նորիկի պես տղեն պատի տակը սովից մահացավ»,- ասաց Ստեփանյանը։
Ի դեպ, ինքը՝ ազատամարտիկը ևս հաշմանդամություն ուներ և տեղաշարժվում էր ձեռնափայտի օգնությամբ։ Նա նշեց, որ և՛ Պաշտպանության, և՛ Առողջապահության նախարարություններն իրեն պետպատվեր են հատկացրել, սակայն իրենից լրացուցիչ գումարներ են պահանջել. «Միլիոնները, յաշիկներով ոսկիները կրում են։ Էդ իրանց պապակա՞նն ա, էդ որտեղի՞ց են բերել, էդ ինչի՞ պիտի արյան վրա...Ինձնից 2 միլիոն փող են ուզել, չեմ տվել»,-ասաց Ստեփան Ստեփանյանը։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում.