Պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Ս. Բաբայանի և Ս. Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին (ֆոտո)
ԱԺ 11 պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը երաշխավորագիր են ներկայացրել ամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: