Կարելի էր ինչ-որ ժամանակով հետաձգել կուտակային համակարգի ներդրումն ու հանրային քննարկումների նոր փուլ սկսել. փորձագետ (տեսանյութ)
Պարտադիր կուտակայինը նախորդ կառավարությունից է ժառանգություն մնացել, և թեև արդեն որոշում կա այն կյանքի կոչելու, սակայն հանրային քննարկումների անհրաժեշտություն կար:
Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:
Նրա գնահատմամբ՝ հենց սկզբից համակարգի ներդրումը քննադատությունների տեղիք տվեց, և իրադրության փոփոխության հետ ճիշտ ժամանակն էր, որ այն վերանայվեր և հանրային քննարկման ենթարկվեր:
«Կարելի էր ինչ-որ ժամանակով հետաձգել ներդրումն ու հանրային քննարկումների նոր փուլ սկսել»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը:
Ասուլիսի մյուս բանախոս հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանն էլ նկատեց, որ կարելի էր այս հարցում շարժվել այլ երկրների փորձով:
Մասնագետներն անդրադարձան նաև կոռուպցիայի հետ կապված այլ խնդիրների և առաջարկեցին դրանց լուծման տարբերակներ:
Մանրամասները՝ տեսանյութում