Ո՛չ բռնաճնշումներին, ո՛չ թալանին․ Էջմիածնում նախապատրաստվում են հանրահավաքի (տեսանյութ)
Արտակ Սերգոյանը ֆեյբուքյան իր էջում կոչ է արել բոլոր էջմիածինցիներին միանալ կազմակերպվելիք հանրահավաքին։ Նա տեղադրել է տեսանյութ և գրառել․
«Իրազեկում․
Հունիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, Էջմիածին քաղաքում տեղի ունեցող հանրահավաքի մասին:
Սերն ու համերաշխությունը պետք է թևածի համայն Հայության Սրբավայր Էջմիածնում:
Ո՛չ բռնաճնշումներին,
Ո՛չ թալանին»,- գրել է Սերգոյանը։