Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն ավելի քան 2000 կրակոց է արձակել
Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: