«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Վազող տողեր

Մենք 100 տոկոսով վստահում ենք Բակո Սահակյանին ու պաշտում Նիկոլ Փաշինյանին, սակայն․․․ իրականում ի՞նչ է կատարվում Արցախում (ֆոտո)

Վերջին մի քանի օրերին հայաստանյան ու համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Արցախն է։ Արցախցիները ոտքի են կանգնել ու ցանկանում են մի շարք պետական կառույցների ղեկավարների հրաժարականը։ Այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան մի շարք լրատվական կայքեր սկսեցին գրել տարբեր լուրեր այն մասին, թե ինչով են պայմանավորված այս ցույցերը։

Երեկ՝ հունիսի 6-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակն այդքան էլ լարված չէր։ Մարդիկ հավաքվել էին Մշակույթի ու երիտասարդության պալատի ներսում ու գրում էին իրենց դիմում-բողոքները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երիտասարդական պալատի դիմաց հավաքված ցուցարարների թվում էր նաև Սիրիայի Հալեպ քաղաքից 7 տարի առաջ Հայաստան եկած Հովիկ Ասմալյանը, ով ապրում ու աշխատում է Արցախում։

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Ասմալյանը նշեց, թե իրականում որոնք են այն պատճառները, ինչով պայմանավորված են այս ցույցերը։

«Տեղեր կան, որ անարդար վճիռներն ազդում են հասարակության ապրելակերպի վրա։ Այդ վճիռներից զատ, մենք բողոքում ենք նաև մեր կենցաղային ու սոցիալական վատ պայմանների համար։ Շատերը մեկնաբանում են, որ մենք իշխանությանը որակավորում ենք որպես հանցավոր խավի, սակայն իշխանավորը հանցավոր չէ։ Էստեղ մի փոքր այլ է ամեն ինչ։ Հայաստանում Նիկոլի արածը հեղափոխություն էր, իսկ մեզ մոտ ցույց է ընդդեմ անարդարության, քանի որ կարծես թե ռամիկ քաղաքացին սխալ գործելիս տուժում է, պատժվում, բայց երբ սխալ է անում պետական պաշտոնյան, ապա նա չի պատժվում։ Մենք պահանջ ներկայացրինք ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի համար՝ առանց հավելյալ պայմաններ դնելու։ Մենք նախագահ Բակո Սահակյանի դեմ ոչինչ չունենք»։

Հ․ Ասմալյանը նշեց նաև, թե որոնք էին այս ցույցերի սկսման իրական պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

«Այդ հայտնի կռիվը պատճառ դարձավ, որ դժգոհության ալիքը բարձրանա։ Դժգոհություն կար ոչ միայն հասարակության մեջ, այլև վերին մակարդակում նույնպես, քանի որ իրենք էլ էին գիտակցում, որ պիտի փոփոխություններ տեղի ունենան։ Մենք 100 տոկոսով վստահում ենք Հանրապետության նախագահին, սակայն սխալներ նկատելիս պետք է բարձրաձայնենք։ Մենք ցանկանում ենք ամենաթավշյա ձևով հասնել մեր ուզած արդյունքին։ Մենք հանրահավաքները սկսեցինք դադարեցնել այն ժամանակ, երբ կոչով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք Նիկոլին սիրում ու պաշտում ենք ու Հայաստանի ղեկավարին ընդունում ենք որպես մեր ավագ եղբայր։ Սակայն չենք կարող լուռ նստել, երբ անարդարություն է կատարվում»։

Հավելենք նաև, որ համեմատած մյուս օրերի՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դրությունը խաղաղ էր։ Հիմնական ակտիվությունը Երիտասարդության ու մշակույթի պալատում էր, որտեղ արցախցիները շարունակումմ էին գրել իրենց դիմումները։