Արտակարգ դեպք Լոռու մարզում. թալանել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Երեկ՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Կեսօրին Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգել է, որ հունիսի 3-ին, ժամը 10։00-ից մինչև հունիսի 4-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտքի դռան փականը, մտել եկեղեցի և այնտեղից գողացել 3 ճանանչ, 1 մյուռոնաթափ աղավնի, այնուհետև կոտրել գանձանակի կախովի փականը և այնտեղից հափշտակել հանգանակությունների գումարը։
Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը Սպիտակի և տարածաշրջանի գյուղական համայնքների հոգևոր հովիվն է։
Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։