«Ժամանակ». Սպայկա»-ն բոյկոտում է. Ընկերությունն իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի գյուղացիությունը բողոքում է, որ այս տարի կեռասի բերքը հնարավոր չեղավ իրացնել, որովհետև արտահանմամբ զբաղվող խոշորագույն «Սպայկա» ընկերությունը կարծես թե բոյկոտում է գյուղացիությանը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ «Սպայկան» այս տարի որոշել է չզբաղվել գյուղմթերքի գնմամբ և իրացմամբ, ինչը շուկայում լճացում և գների անկում է առաջացնում:
«Սպայկան» վերջին տարիներին ամբողջությամբ իր վրա էր վերցրել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գնումն ու իրացումը Ռուսաստանում։ Մեր տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերությունը իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում