Շրջակա միջավայրի պահպանությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր․ բնապահպաններ (տեսանյութ)
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:
Շրջապատող միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխությունների և էկոլոգիական ոլորտի առաջնահերթ խնդիրների շուրջ այսօր՝ հունիսի 5-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը և «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը: