Կրթական համակարգն անդունդը գլորվող ավտոբուս էր, Փաշինյանը պառկեց դրա առջև, ավտոբուսից իջել ենք, բայց նոր ավտոբուս դեռ չկա (տեսանյութ)
«Անդրադարձ» մամուլի ակումբում կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանն ու Արեգ Թադևոսյանն անդրադարձան կրթական ոլորտի բացթողումներին և դրանց լուծման հարցերին։
Թե ինչ կտա իշխանափոխությունը, փորձագետները դեռ վաղ են համարում նշել։ Արեգ Թադևոսյանի խոսքով՝ կրթական ոլորտը ճահճուտում էր, ու փորձ է արվում հանել ճահճից։
«Հիմա ճահճից դուրս գալու ժամանակ կոկորդիլոսները կուտե՞ն, թե՞ կհաջողվի դուրս գալ և տեղ հասնել, արդեն կերևա»,- ասում է փորձագետը։
Սերոբ Խաչատրայի որակմամբ էլ՝ կրթական համակարգը դեպի անդունդ գնացող ավտոբուս էր, Փաշինյանը եկավ ու պառկեց դրա առջև։
«Հիմա ավտոբուսից իջել ենք, բայց նոր ավտոբուս դեռ չկա, ու անորոշ վիճակում ենք»,-ասում է Խաչատրյանը։
Փորձագետների կարծիքով՝ մեկին հանելով ու մյուսին նրա փոխարեն դնելով՝ ոչինչ չի փոխվի։ Նրանք առաջ են քաշում իրենց տարբերակը։
Մանրամասները՝ տեսանյութում․