ԱՍՈւԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու ապահովումը Հայաստանում
Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
«Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը Հայաստանում. խնդիրներ, մտահոգություններ և լուծումներ» թեմայի շրջանակներում հունիսի 1-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը և Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: