Վեց մարզպետեր կնշանակվեն վաղը` կառավարության հերթական նիստում
ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված է մարզպետների նշանակման և աշխատանքից ազատման հարցերը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ ՀՀ բոլոր մարզպետերը կփոխվեն:
ՀՀ մարզպետերի պաշտոնից կազատվեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։
Արագածոտնի մարզպետ կվերանշանակվի Աշոտ Սիմոնյանը, իսկ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը կնշանակվի Արարատի մարզպետ, Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Իշխան Սաղաթելյանը։