Կարկուտը՝ խոշոր ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. shamshyan.com (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արտակ Դանիելյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Նիգավան գյուղի վարչական տարածքում իր վարած Kia Sorento մակնիշի 96 DN 006 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ընկել տեղացած կարկուտի սահքի մեջ և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղցեկություններով՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մանկահասակ երեխային տեղափոխել են «ՍլավՄեդ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։