ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սինթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ)
Հասարակություն

Նախարարի գործը «լայվ» անե՞լն է․ ԿԳ նախարարը խուսափել է կասեցնել իր նախորդի սխալ որոշումը՝ ասելով, թե դա իր գործը չէ

Վանաձորի «ԴՈՒՑ» կոչվող թաղամասի (Սիվաշան) Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը փակման եզրին է: Իսկ ավելի կոնկրետ՝ արդեն նախկին կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 1-ից կդադարի գործել։ Այս որոշումը կայացվել է դպրոցների օպտիմալացման արդյունքում, և փաստորեն, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դպրոցի աշակերտների թիվը չի գերազանցում 35-ը։

Հարկ է նկատել, որ թաղամասը գտնվում է ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում, և դպրոց են հաճախում հիմնականում ծառայության մեջ գտնվող սպաների երեխաները։ Բացի այդ, թաղամասը մի քանի կիլոմետր հեռու է Վանաձորից և երեխային մեկ այլ դպրոց տեղափոխելու համար, ծնողները ստիպված պետք է լինեն հրաժարվել իրենց աշխատանքից՝ երեխային «ԴՈՒՑ»-ից Վանաձոր, և հակառակը՝ Վանաձորից «ԴՈՒՑ» բերելու համար․ այսինքն՝ ամբողջ օրը ճանապարհին անցկացնելու համար։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` դպրոցի տնօրենը, ավելորդ ծախսերից խուսափելու համար, կրճատել է աշխատողներին։ Դպրոցը չունի նույնիսկ փոխտնօրեններ և կազմակերպչական բոլոր աշխատանքները բաշխվում են տնօրենի և մյուս ուսուցիչների վրա՝ առանց հավելավճարի։

Հարկ է նկատել նաև, որ թաղամասում այսօր շենքեր են կառուցվում, որոնց վերաբնակեցումը ենթադրում է դպրոցահասակ երեխաների թվի ավելացում։ Բայց եթե նույնիսկ աշակերտների թիվը չավելանա, կարծում ենք, ավելորդ չէ նկատել, որ ծառայող սպաները, ովքեր առանց այն էլ անընդհատ գործուղումների մեջ են և ստիպված են ընտանիքներին իրենց հետ տանել մի վայրից մյուսը՝ հայրենիքին ծառայելու համար, արժանի են գոնե ապահովել իրենց երեխաների ուսումը։ Դպրոցն այնքան էլ մեծ չէ, և հետևաբար, մեծ ծախսեր չի պահանջում, թեև այն նաև վերանորոգման կարիք ունի, սակայն դպրոցի ուսուցիչներն ու նույնիսկ ծնողները համաձայն են անգամ այս պայմաններին, միայն թե ամեն օր մի քանի կիլոմետր հեռավորության ճամփա չկտրեն և չհասնեն Վանաձոր։

Այս խնդրով դպրոցի տնօրինությունը դիմել է նախկին կառավարությանը, սակայն վերջիններս իրենց որոշման մեջ մնացել են անփոփոխ։ Բայց որ ավելի վատ է՝ նոր ձևավորված կառավարությունը ևս անտեսել է խնդիրը։

Մեր տեղեկություններով՝ տնօրինությունը դիմում-խնդրանքով դիմել է նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն նախարարությունից արձագանքել են, թե նախորդ իշխանության որոշումն է, և իրենք անզոր են բեկանել։

Մեկնաբանություններն ավելորդ են․ եթե նախարարությունն անզոր է, ի զորու չէ, կամազուրկ է կամ նմանատիպ այլ որակավորումներով ի վերջո ի վիճակի չէ և չի փորձում ճիշտ հանգուցալուծումներ տալ խնդիրներին ու ուղղել նախորդների սխալները, ապա ո՞րն է նրա իշխանության գալու տրամաբանությունը։ Ի՞նչ է նշանակում, թե նախորդ կառավարության կայացրած որոշումն է, և իրենք ոչինչ չեն կարող անել։

Չի քննարկվում այն, թե ինչ մեծ հաջողությունների են հասել դպրոցի աշակերտները և ինչ բարձր գիտելիքներ են ստանում այս դպրոցում, թե ինչպես են այս կրթօջախի անկյունները հավերժացնում հերոսներին․․․ թեև սրանք ևս կարևոր հանգամանք են․ հարցն այն է, որ եթե հայրենիքին ծառայող զինվորականների երեխաների համար  կառավարությունն անհարամարություններ է ստեղծում՝ դրա հաշվին տնտեսելով մի քիչ գումար, ապա որտե՞ղ է պատրաստվում ծախսել այդ գումարը՝ մայրաքաղաքի առանց այն էլ հեղինակավոր դպրոցի՞ վրա, թե՞ իրենց ծառայողական մեքենաների ծախսերն են հոգալու։

Հա, ի դեպ․․․ այս տրամաբանությամբ, այսինքն՝ ծախսերը կրճատելու համար, ավելի լավ չէ՞ր օպտիմալացվեր կրթության նախարարության աշխատողների մեքենաները, որոնցից միայն մեկի կրճատմամբ արդեն՝ կտնտեսվեր դպրոցի երեխաների ուսուցման համար տրամադրվող գումարները։ Կամ, ասենք, փոխնախարարներն իրենց ախորժակի մեջ ավելի զուսպ լինեին և ամենաթանկ մեքենաներն ընտրելուց ու մարդկանց աչքերին թոզ փչելուց առաջ, մտածեին նաև, որ մարզերում գոյություն ունեն դպրոցներ, որտեղ սովորում են երեխաներ և որոնք պարզապես չի կարելի փակել։

Հ․Գ․ Ակնկալում ենք Կրթության և գիտության նախարարության արձագանքը:

Արմինե Մկրտումյան