Բաբայանի՝ ազատության մեջ գտնվելը կարող է բերել հեղափոխական քայլերի
Վճռաբեկ դատարանի կողմից Սամվել Բաբայանի գործի ընդունումը դեռևս չի նշանակում, որ դրական որոշում է կանխատեսվում:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ հնարավոր ազատ արձակման մասին լուրերին՝ տեսակետը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավարդյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Բաբայանի ազատելը այս պահին վտանգավոր է։
«Ապացույցները, որ դրվել են դատարանի վճռի հիմքում, համոզիչ չեն: Շատ քաղաքական գործիչերի կողմից մտահոգություն կա, որ Բաբայանի՝ ազատության մեջ գտնվելը կարող է բերել հեղափոխական քայլերի՝ մասնավորապես Արցախում: Դա վտանգների, անհանգստությունների ու ռիսկերի կարող է բերել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: