«Այն, ինչ ասացի, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց կաշխատենք․․․»․ առողջապահության նախարար (տեսանյութ)
Դեղերի ներմուծման կարգի վերաբերյալ նոր ձև է մշակվում։ Այդ մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ են տարվում:
«Նոր կարգ ենք ընդունում, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել դեղերը։ Սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ կլինի նաև դեղերի գնի նվազում»,- ասաց նա:
Աշխատանքներ են տարվում դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով:
«Կան դեղեր, որոնք անհրաժեշտ են, բայց շահութաբեր չեն, և շատերը չեն ուզում ներկրել այդ դեղերը։ Պետությունն իր վրա կվերցնի այդ դեղերի գրանցումը»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Նախարարը խոսեց նաև բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին։ Նա նշեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: Նրա հաշվարկներով` դա կլինի 1-2 ամսվա ընթացքում։
«Այն, ինչ ասացի, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց կաշխատենք լուծել խնդիրները»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում