Վայոց ձորի մարզում սողանք է ակտիվացել
Մայիսի 11-ին, ժամը 13:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի Հոստուն թաղամասում նկատվում է սողանքային երևույթների ակտիվացում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 7 տանը հարակից տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք՝ մոտ 6 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ (մոտ 30 մ3 հողազանգված):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: