Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով
Հայաստանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 10.9%-ով։ Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 6 346.5 հազար լիտր կոնյակ, իսկ 2017թ-ին նույն ժամանակահատվածում՝ 7 123.8 հազ. լիտր։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 30,010.6 հազար լիտր կոնյակ՝ 2016-ի համեմատ աճելով 39.4%-ով։
Իսկ արդեն 2015թ-ին արտադրվել է 16 մլն 947.6 հազար լիտր կոնյակ՝ 2014-ի համեմատ նվազելով 9.4%-ով։
Նշենք, որ կոնյակի արտադրության ծավալների նվազումը մանսագետները հիմնականում կապում են շուկայից ոչ որակյալ կոնյակի դուրսմղման հետ․ նախկին «կոնյակ» արտադրողները, չունենալով շուկա, պարզապես դադարում են կասկածելի կոնյակ արտադրելուց։