Փաշինյանը ցույց տվեց վարչապետի նստավայրի բոլոր ծակուծուկերը (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջին շրջանում հանրության հետ կապը մշտապես պահպանելու համար ակտիվորեն օգտագործում էր սոցցանցերի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես, ուղիղ եթերների միջոցով իր ասելիքը հասցնում էր լայն լսարաններին, այսօր՝ վարչապետ ընտրվելուց հետո էլ գործելաոճը չի փոխել: Ֆեյսբուքյան իր էջից նա այսօր էլ ուղիղ եթեր է մտել՝ ցույց տալով ՀՀ վարչապետի նստավայրի՝ մինչ այս հայտնի ու գաղտնի բոլոր անկյունները:
Դրանից բացի, ՀՀ նորընտիր վարչապետը ուղիղ եթերում պատմել է նաեւ պաշտոնավարման առաջին օրվա հանդիպումների ու տված հանձնարարականների մ,ասին: