Զինված հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ և վիրավոր (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ tert.am-ի