Արտաշատում դպրոցականները ոտնատակ են տալիս ՀՀԿ-ի պաստառները (տեսանյութ)
Արարատի մարզկենտրոն Արտաշատում ևս այսօր, ի թիվս Հանրապետության բազմաթիվ դպրոցների, աշակերտները դասադուլ են հայտարարել:
Դասադուլի մասնակիցները պատռել ու ոտնատակ են տվել իրենց քաղաքում գտնվող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբի պաստառները:
Աշակերտները վանկարկել են՝ «ՀՀԿ հեռացիր, «Նի-կոլ-վարչապետ»:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատեր Ռաֆայել Շահոյանը՝ կից գրելով.
«Արտաշատի դասադուլավորները պատռեցին Հայաստանի Հակապետական Կուսակցության Արտաշատի շտաբի պաստառները»։