Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արման Սաղաթելյանի ներկայացրած սկանդալային հոդվածի տեքստը (լուսանկար)
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն սկանդալային հոդվածը (Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները «գրավյալ»։ անվանելու և տարածքների «վերադարձի» անհրաժեշտության մասին - հեղ.) որի մասին հարց ուղղեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը: Նիկոլ Փաշինյանը դա որակեց իբրև դեզինֆորմացիա և ասաց, որ երկար տարիներ է՝ իր լուսանկարով տարածվում է այդ հոդվածը, սակայն Սաղաթելյանի ասածը կեղծ տեղեկություն է:
Իր ելույթի ընթացքում արդեն Արման Սաղաթելյանը տպագիր տարբերակով ԱԺ-ին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի անվամբ ստորագրված հոդվածը՝ տպագրված «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ վերընթերցելով իր՝ ավելի վաղ մեջբերած հատվածը:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոդվածի տեքստն ամբողջությամբ ու կից գրել.
«Ստահոդ պետության կարկառուն ներկայացուցիչ Արման Սաղաթելյանի էժան քարոզչական դեզինֆորմացիան։ Ահա տեսեք, թե ինչ է գրված իմ հոդվածում իրականում։
Գրված է, որ իրենց իշխանությունը հող պահող չէ, իշխանությունը հող հանձնող է ու թալանչի։ Վերնագիրն ինքն իր մասին խոսում է՝ Հողը սիրելով են պահում, իմացեք»։