Շպարված «Սաշուլը», «ազգի դավաճան» Ալեքսանյանն ու երկարականջ կենդանին. Հրապարակը՝ «խոշորացույցով» (ֆոտո)
Ազգային ժողովում շարունակում են ելույթ ունենալ հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորները: Այսօր ԱԺ-ում վարչապետ են ընտրելու: Միակ թեկնածուն «Ելք» դաշինքի կողմից ներկայացված», ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է, ով էլ ամբողջ ընթացքում ղեկավարել է բողոքի ակցիաները՝ նախ ընդդեմ Սերժ Սարգսյանի, ապա նաև Հանրապետական կուսակցության:
Երևանի Հանրապետության հրապարակում վաղ առավոտից հավաքված քաղաքացիները մեծ էկրաններին հետևում են Ազգային ժողովի արտահերթ նիստին: Այստեղ հավաքված է հոծ բազմություն:
Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին էր դեռ կոչով հանդես եկել՝ դուրս գալ տներից, քանի որ Հանրապետականը, իր տեղեկություններով, ծրագրել է ձախողել ընտրությունները:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունն ունի 58 պատգամավոր, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտվելու համար պետք է ստանա առնվազն 53 ձայն: «Ծառուկյան դաշինք»-ի, «Ելք» դաշինքի և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների ընդհանուր թիվը 47 է: Այսինքն՝ առնվազն 6 Հանրապետական պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին:
Այդ ընթացքում Հանրապետության հրապարակը պատրաստվում է տոնել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:
NEWSPRESS.am-ի ֆոտոխցիկն առանձնացրել է Հանրապետության հրապարակից ուշագրավ դրվագները: