Ադոլֆ Հիտլերը՝ տաղանդավոր նկարիչ (տեսանյութ)
Առանց քննարկման կարելի է նշել, որ Ադոլֆ Հիտլերը համարվում է 20-րդ դարի ամենաուժեղ քաղաքական գործիչներից մեկը։ Մինչ օրս շարունակվում են արխիվային փնտրտուքներն ու բացահայտումները Ադոլֆ Հիտլերի մասին։
Լույս աշխարհ են գալիս անհայտ էջեր, նոր փաստեր ու պատմական իրողություններ։ Այս ամենի հետ մեկտեղ Հիտլերը մեծ սեր է ունեցել նաև արվեստի հանդեպ։ Նա սիրել է գիրքն ու գրականությունը, արվեստն ու նկարչությունը։
Դպրոցում Հիտլերը սովորել է այն առարկաները, որոնք նրան դուր են եկել։ Նա սիրում էր պատմություն, աշխարհագրություն ու նկարչություն։
Պատանեկության և երիտասարդության տարիներին Ադոլֆ Հիտլերը նկարել է նկարներ, գծել կամուրջների գծագրեր ու կրկնօրինակել հայտնի նկարիչների ամենահայտնի գործերը։
Տեսանյութում ներկայացված են Ադոլֆ Հիտլերի նկարները։