Նոր կարգադրություններ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողներին
Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակն օր օրի ստանում է նոր զարգացումներ։ Քաղաքացիական անհնազանդություններն իրենց հետ բերեցին նաև նոր մարտահրավերներ։ Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ու մամուլում խոսվում է ԱԺ պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Անզեն աչքով էլ երևում է, որ վերջին օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում դատարկություն է։ Իսկ ամեն ինչ սկվեց այն պահից, երբ Սամվել Ալեքսանյանն ինքը սկսեց հարվածել ու Մալաթիայում ցրել ցուցարարներին։ Այդ օրվանից սկսած քաղաքացիները բոյկոտում են ու չեն մտնում այն բիզնես կառույցները, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին։
Ապագան հուշում է, որ հասարակության կողմից նմանատիպ «պատժի» կարժանանա նաև հայ մյուս հայտնի գործարարը՝ Սամվել Կարապետյանը (Տաշիր), ով նույնպես ակտիվորեն խառնված է Կարեն Կարապետյանին վարչապետ կարգելու հարցով։
Վերջին օրերին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե իբր «Երևան սիթիում» մարդկանց շատ մեծ հոսք կա, սակայն մարդիկ իրենք էլ իրենց անզեն աչքերով տեսնում են, որ «Սիթին առաջվա Սիթին չէ»։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ «Երևան սիթիի» տնօրինությունն իր աշխատակիցներին կարգադրել է, որ իրենց ֆեյսբուքյան ու համացանցային այլ էջերում սկսեն ակտիվորեն գրառումներ կատարել սուպերմարկետների ցանցի մասին ու գովել։
Այս կերպ Սամվել Ալեքսանյանը ցանկանում է օնլայն տիրույթում ստեղծել միֆ այն մասին, թե իրականում «Սիթիիում» ոչինչ չի փոխվել, սակայն բավական է անցնել այդ սուպերմարկետի կողքով ու տեսանելի կլինի, որ իրականում «Սիթին այլևս առաջվա սիթին չէ»։