Թոխմախի Մհերը, Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն իրենց «քոթոթ շներին» դուբինկաներով բաց են թողել երիտասարդ ակտիվիստների վրա
Հանրահավաքի այս թեժ օրերին, վարչապետ Սերժ Սարգսյանին իրենց արջի ծառայությունն են մատուցում որոշ օլիգարխներ: Մասնավորապես Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, Նեմեց Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը և Լֆիկ Սամոն՝ Սամվել Ալեքսանյանն իրենց «քոթոթ շներին» բաց են թողել քաղաքացիների վրա:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախաձեռնության ակտիվիստներին, այս հրահանգված «ոհմակը» քաղաքի տարբեր վայրերում ենթարկում է բռնության:
Ստացվում է, որ մի կողմից վարչապետը քարկոծում է բռնությունն ու խոստանում, որ խնդիրը հարթ ու խաղաղ ճանապարհով են լուծելու, մյուս կողմից՝ նրա մարդկանց հավատարիմ «կենդանիները» «դուբինկաներով» հարձակվում են երիտասարդ ցուցարարների վրա և ծեծի ենթարկում նրանց:
Իրենց «հավատարմությունը» վայրագությամբ ապացուցել ցանկացող օլիգարխների համար, իհարկե սա արջի ծառայություն է, քանի որ բռնությամբ, ծեծ ու ջարդով նրանք ավելի շատ վարկաբեկում են իրենց ղեկավարին ու գետնով տալիս նրա՝ առանց այն էլ ընկած ու արժեք չունեցող խոսքը: