Քահանաները ժամանել են Վատիկան՝ էկզորցիզմի ամենամյա դասընթացներին մասնակցելու
Աշխարհի 50 երկրից քահանաներ են ժամանել Վատիկան, որպեսզի մասնակցեն էկզորցիզմի ամենամյա դասընթացներին: Վատիկանում մի քանի շաբաթ տևողությամբ դասընթացները միակն են աշխարհում, որի ընթացքում քահանաներին սովորեցնում են տարբերակել հոգեկան հիվանդությունը դիվահարությունից և փրկել դիվահարին:
Էկզորցիզմի առաջին դասընթացը կազմակերպվել է 2005 թվականին և այդ օրվանից ի վեր ավելի ու ավելի է շատացել դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը: Կաթոլիկ եկեղեցու տվյալներով՝ շատացել են տարբեր երկրներում արձանագրված դիվահարության դեպքերը, որով էլ պայմանավորված է էկզորցիզմի հանդեպ քահանաների հետաքրքրությունը:
Տարբերակվում է փոքր և մեծ էկզորցիզմի ծես, որը պայմանավորված է դիվահարության աստիճանով: Մեծ էկզորցիզմի ծես կարող է իրականացնել միայն քահանան և միայն եպիսկոպոսի հատուկ թույլտվությամբ: