«ՊՍԺ»-ն ուզում է Կազեմիրոյին, իսկ «Ռեալ»-ը՝ Նեյմարին․ նոր մեգափոխանակո՞ւմ
Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, որ մադրիդյան ակումբի թիվ 1 նպատակն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարին թիմ հրավիրելն է։ Որքան էլ Նեյմարի վարկանիշն ընկել է իր կամակորությունների պատճառով, այնուամենայնիվ, բրազիլացին շարունակում է մնալ շատ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ֆրանսիական պարբերականների տեղեկացմամբ՝ փարիզյան ակումբն այս ամռանը նույնպես կիրականացնի մեգատրանսֆերներ։ Նրանք ցանկանում են ուժեղացնել իրենց թիմի կենտրոնը, քանի որ Վերատտին, Տիագո Մոտտան արդեն կորցնում են իրենց լավ որակներն ու բացի այդ էլ, մեծանում են, իսկ Դրաքսլերն ու Դի Մարիան կլքեն ակումբը։
Թիմը ցանկանում է ձեռք բերել Կազեմիրոյին, ով իր ֆանտաստիկ խաղը սկսեց խաղալ Զիդանի օրոք։ Բացի այդ էլ, Կազեմիրոն երիտասարդ է, ով կարող է 4-5 ու ավելի մրցաշրջան խաղալ փարիզյան թիմում։
Սպորտային մամուլը վստահ է, որ Կազեմիրոն Նեյմարի տրանսֆերի մաս կկազմի։